Նորություններ

Վերադառնալ
07.12.2018

Կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության դերը ընտանիքում բռնության կանխարգելման գործընթացում» խորագրով

Կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության դերը ընտանիքում բռնության կանխարգելման գործընթացում» խորագրով

Աշխարհի շատ երկրներում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ» խորագրով:

Այդ միջոցառումների շրջանակներում 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության դերը ընտանիքում բռնության կանխարգելման գործընթացում» խորագրով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը: Այնուհետև ելույթ ունեցավ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) խորհրդատու Ադի Հոլովեյը, որը ներկայացրեց ԱՄՆ-ում ընտանիքում բռնության դեմ պայքարի՝ իրավապահ մարմինների գործունեության ոլորտում առկա զարգացումները: Ընտանեկան բռնության դեմ պայքարի գործընթացում ոստիկանության դերի և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017թ. ՀՀ օրենքի հիմնական դրույթների մասին ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ն.Դուրյանը:

Բանախոսների ելույթներից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում և մտքերի փոխանակում: