Նորություններ

Վերադառնալ
08.05.2019

Ուսումնական կենտրոնի սովորողները երդվեցին ծառայել հայրենիքին

Ուսումնական կենտրոնի սովորողները երդվեցին ծառայել հայրենիքին

2019թ. մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը և սովորողների հարազատները: 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը  սովորողներին շնորհավորեց երդումն ընդունելու  կապակցությամբ։

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով: