Նորություններ
ՎերադառնալԱմփոփվեցին վարժախաղերի արդյունքները
2019 թվականի հունիսի 7-ին ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի վարժախաղերի արդյունքները: Ամփոփմանը ներկա էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմի ներկայացուցիչները, վարժախաղերի խաղային խմբերի ղեկավարներն ու խորհրդատուները, ինչպես նաև՝ 4-րդ կուրսի սովորողները: Կարևորելով վարժախաղերի արդյունքների բովանդակային քննարկումը՝ Մ. Բաբայանը նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն ընդգծել ձեռք բերված դրական փորձը, այլև՝ անդրադառնալ գործընթացի շարունակական կատարելագործման հնարավորություններին: Խաղային խմբերի ղեկավարներն ու խորհրդատուներն ընդհանուր առմամբ բարձր գնահատեցին վարժախաղերի ընթացքում սովորողների ցուցաբերած գիտելիքները, գործնական և կազմակերպչական հմտությունները՝ միաժամանակ ներկայացնելով վարժախաղերի արդյունավետության բարձրացման առանձին հարցերի կապակցությամբ իրենց առաջարկությունները: Ամփոփման ավարտին Մ. Բաբայանը շնորհակալություն հայտնեց վարժախաղերի կազմակերպման և անցկացման պատասխանատուներին և մասնակիցներին՝ գործընթացը բարձր մակարդակով ավարտին հասցնելու համար: