Նորություններ

Վերադառնալ
08.07.2019

Ոստիկանության պետի տեղակալն անցկացրեց հերթական պարապմունքը

Ոստիկանության պետի տեղակալն անցկացրեց հերթական պարապմունքը

2019 թվականի հուլիսի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետում դասը կրկին վարում էր ՀՀ ոստի­կան­ութ­­յան պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Հ.Քոչարյանը ՀՀ ոստիկանության վարչությունների պետի օպերատիվ գծով տեղակալներին, բաժինների պետերի և օպերատիվ գծով տեղակալներին, տարածքային, քրեական հետախուզության և անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետերին «ՀՀ քրեական դատավարության իրավունք» առարկայի շրջանակներում  ներկայացրեց «Օպերատիվ–հետախուզական գործունեության արդյունքները  քրեական դատավարությունում օգտագործելու իրավական հիմքերը» թեման, որի ընթացքում վերլուծվեցին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  համապատասխան նորմերը:

Դասախոսության ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր, իսկ դասի ավարտին Հ.Քոչարյանը  պատասխանեց վերապատրաստվող ծառայողների բոլոր հարցերին: