Նորություններ

Վերադառնալ
10.03.2019

Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

2019 թվականի մարտի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց և իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և քոլեջի ղեկավարությանը, 2-րդ կուրսի սովորողներին, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանին, քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վ. Ներսիսյանին և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վ. Սայադյանին։

Կոտայքի թեմի և ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ, գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հակիրճ  ներկայացրեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջնահերթության դերն  ու կարևորությունը ՀՀ ոստիկանությունում։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան կրթահամալիրի պետ Մ. Բաբայանը և Վ. Սայադյանը՝ իրենց որդիական խոնարհումը բերելով  հայրապետին։

Վեհափառ Հայրապետը շնորհավորեց կանանց և աղջիկներին տոնական օրվա առթիվ՝ իր հայրական օրհնությունը հղելով ներկաներին։
Հանդիպման վերջում քոլեջի սովորողները եղան նաև Գանձատան ցուցասրահում և հանդիպում ունեցան միաբան սարկավագների հետ։