Նորություններ
ՎերադառնալՈստիկանության պետի տեղակալի նախագահությամբ անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն
Կրթահամալիրում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանի նախագահությամբ` «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ինստիտուցիոնալ պետական հավատարմագրում անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին» հարցի քննարկման նպատակով:
Կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը զեկուցեց թեմայի շուրջ իրականացված աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրեց կատարված ինքնավերլուծության արդյունքները: Տ. Խաչատրյանը նշեց նաև, որ պետական հավատարմագրման ինքնավերլուծության փուլը կրթահամալիրի համար գործողությունների ավարտի ժամանակահատված է, որից հետո պետք է տեղի ունենա փորձագիտական նախնական գնահատում և փորձագետների այց ՀՀ ոստիկանության կրթահամալիր արտաքին գնահատում իրականացնելու համար։ Զեկուցողը ներկայացրեց նաև այն կարևորագույն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են պետական հավատարմագրման ողջ ընթացքն ապահովելու համար: