Նորություններ

Վերադառնալ
10.06.2019

Ամփոփվեցին պրակտիկայի արդյունքները

Ամփոփվեցին պրակտիկայի արդյունքները

2019 թվականի հունիսի 10-ին ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի նախաավարտական պրակտիկայի արդյունքները: Ամփոփմանը ներկա էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ոստիկանության տարածքային բաժիններում պրակտիկայի ղեկավար նշանակված կրթահամալիրի ծառայողները, ինչպես նաև՝ 4-րդ կուրսի սովորողները: Կարևորելով պրակտիկայի դերը գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների ձեռքբերման հարցում՝ Մ. Բաբայանը նշեց, որ պրակտիկայի կազմակերպման և անցկացման պատշաճ մակարդակը ՀՀ ոստիկանությունը որակյալ կադրերով համալրելու գրավականներից մեկն է: Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը ներկայացրեց սովորողների նախաավարտական պրակտիկայի պաշտպանության արդյունքները՝ պարզաբանումներ տալով պրակտիկայի առնչությամբ սովորողների հնչեցրած հարցերի վերաբերյալ: Ոստիկանության տարածքային բաժիններում պրակտիկան ղեկավարած կրթահամալիրի ծառայողներն ընդհանուր առմամբ դրական գնահատեցին պրակտիկայի ընթացքը՝ միաժամանակ ներկայացնելով կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրենց առաջարկությունները: