Նորություններ

Վերադառնալ
11.06.2019

Անցկացվեց մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի չորրորդ նիստը

Անցկացվեց մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի չորրորդ նիստը

2019 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ  ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2018-2019 ուստարվա չորրորդ նիստը, որն անցկացվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով: Նիստին ներկա էին քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսական կազմը և  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի սովորողները: Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Քաղաքացիական գործերով ներկայացուցչության իրավական կարգավորումը դատարանում»:

Ինստիտուտի կարևորության վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Գեղեցիկ Վարդանյանը: Ընդգծվեց ներկայացուցչության դերն ու նշանակությունը ներպետական իրավական համակարգում՝ շեշտադրում կատարելով ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վրա: Այնուհետև «Քաղաքացիական գործերով ներկայացուցչության իրավական կարգավորումը դատարանում» վերտառությամբ թե­մայով ելույթ ունեցան փաստաբաններ Լևոն Ռուբենի Սահակյանը և Պայծառ Հովհաննեսի Քոչարյանը:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցող­նե­րին ուղղեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմա­կերպ­վեց մտքերի փոխանակում և միջոցառման արդյունքների քննարկում: