Նորություններ
ՎերադառնալՏրվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի գործունեության մեկնարկը
Սույն թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի սովորողներին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, իրավաբանական կլինիկայի ղեկավար Ա. Մելիքսեթյանը, կլինիկայի ղեկավարի օգնական Լ. Գրիգորյանը, ինչպես նաև իրավաբանական կլինիկայի փաստաբան Լ. Ենոքյանը:
Ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, հարցազրույցի փուլը հաղթահարած 12 սովորողներին, հանձնելով հավաստագրերը, շնորհավորեց նրանց՝ միաժամանակ ակնկալելով ակտիվ գործունեություն, պատասխանատու վերաբերմունք աշխատանքի հանդեպ, քանի որ առաջինը լինելը միշտ պարտավորեցնող է:
Կլինիկայի սովորողներին շնորհավորեց և կանաչ ճանապարհ մաղթեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը՝ շեշտադրելով կլինիկական ուսուցման դերը հատկապես հետագա պրակտիկ գործունեության մեջ: