Նորություններ

Վերադառնալ
12.08.2019

Հայտնի են վճարովի ուսուցման ընդունելության արդյունքները

Հայտնի են վճարովի ուսուցման ընդունելության արդյունքները

Ավարտվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, շուրջ 46 տոկոսով աճել է վճարովի ուսուցման  դիմորդների քանակը:

Վճարովի ուսուցման դիմորդները մեկ շաբաթ շարունակ քննություններ հանձնեցին «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից:

Դիմորդների բարձր գնահատականները վկայում են նրանց առավել պատրաստված լինելու, կրթահամալիրի ակադեմիա ընդունվելու և այնտեղ սովորելու մեծ ցանկության ու վճռականության մասին:

Քննությունների արդյունքում 54 դիմորդներ (նրանցից 11-ը գերազանց գնահատականներով) համալրեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը: Այս տարի ընդունվածների քանակը 100 տոկոսով ավել է նախորդ տարի ընդունվածների քանակից (27):

Ընդունելության արդյունքներ.

Հայտարարություն