Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց հերթական վարպետության դասը
2019թ. մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց վարպետության դաս` «Համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպում առարկայի դասավանդման առանձնահատկությունները» թեմայով: Այն ներկայացրեց կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ.Ավագիմյանը: Վերջինս նշեց, որ տվյալ առարկայի դասավանդման առանձնահատկությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության համակարգում ծառայության նոր մոդելի ներդրումով: Բանախոսը նշեց, որ նոր առարկայի դասավանդումը պահանջում է ուսուցման նոր մեթոդներ: Մեթոդի ընտրությունը կապելով դասավանդվող առարկայի բովանդակության և նպատակների հետ՝ զեկուցողը հիմնավորվեց ինտերակտիվ մեթոդի առաջնահերթության պատճառները, ներկայացրեց համայնքային ոստիկանության գաղափարախոսությանը և ռազմավարությանը համահունչ մեթոդների կիրառումը ինչպես դասախոսությունների, այնպես էլ գործնական ու սեմինար պարապմունքների անցկացման ժամանակ: Վ. Ավագիմյանը կարևորեց ուսանողների ակտիվ ներգրավվածության ապահովումը առարկայի դասավանդման ընթացքում, միջազգային փորձի կիրառումը, տարբեր մոդելների և տեսությունների օգտագործումը գործնական պարապմունքներն արդյունավետ անցկացնելու նպատակով: Համայնքային ոստիկանության գաղափարախոսության հիմքը համարելով բնակչության ներգրավվածության ապահովումը սպասարկվող տարածքում հիմնախնդիրների լուծման գործընթացում և փոխվստահության մթնոլորտում բնակչությանը ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ զեկուցողը նշեց այն հիմնական միջոցներն ու մեթոդները, որոնք ուսուցանվում են ապագա համայնքային ոստիկանության ծառայողներին` բնակչության հետ համագործակցություն ձևավորելու համար: