Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի սովորողներն այցելեցին Հայաստանի օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն
Սույն թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Սահակյանի ուղեկցությամբ «Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա» առարկայի շրջանակներում կազմակերպվեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի սովորողների այցելությունը Հայաստանի օգնության ֆոնդի /ՀՕՖ/ երեխաների աջակցության կենտրոն:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 3-րդ վարչության՝ անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Բաբայանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Հ.Ալեքսանյանը սովորողներին ներկայացրին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառնում կենտրոնում անչափահասների հայտնվելուն: Նրանք առավելապես ընտանիք չունեցող, անապաստան մնացած, լքված, մուրացկանությամբ զբաղվող կամ բռնության ենթարկված երեխաներ են, որոնց մոտ ի հայտ են եկել նաև վարքագծի շեղումներ: Սովորողների ուշադրությունը հրավիրվեց այն բանի վրա, որ կենտրոնում տրամադրվում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության 24-ժամյա իրավական և շտապ արձագանքման ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն: Սովորողները տեղում համոզվեցին, որ ոստիկանության աշխատակիցները տվյալ գործընթացում ունեն առանցքային դերակատարում: