Նորություններ

Վերադառնալ
11.12.2018

«Քաղաքացիական իրավունքի օբյեկտները» խորագրով գիտական խմբակի նիստ

«Քաղաքացիական իրավունքի օբյեկտները» խորագրով գիտական խմբակի նիստ

2018 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2018-2019 ուստարվա առաջին նիստը, որն անցկացվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով: Նիստին ներկա էին ակադեմիայի դասախոսներ՝ ոստիկանության կապիտան Դ. Օհանյանը, ոստիկանության մայոր Ա. Տոնոյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Լ. Թասալյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Գ. Վարդանյանը և գիտական աշխատանքների բաժնի գիտաշ­խատող, ոս­տի­կա­նու­թ­յան ավագ լեյտենանտ Ն. Վարդան­յանը: Գիտական խմբակի նիստի թեման էր «Քաղաքացիական իրավունքի օբյեկտները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դ. Օհանյանը: Նա անդրադարձավ քաղաքացիական իրավունքի օբյեկտների համակարգային ուսումնասիրության և առանձին օբյեկտների ինքնուրույն ուսումնասիրության անհրաժեշտությանը: Ընդգծեց նաև հասարակական հարաբերությունների զարգացման արդյունքում ստեղծվող բազմաթիվ օբյեկտներին իրավական կարգավորումներ տալու անհրաժեշտությունը:

Այնուհետև «Վագոն-տնակը որպես անշարժ գույք» թե­մայով գի­տական զեկույցով հանդես եկավ մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Լ. Միքայելյանը: Նա ներ­կայացրեց անշարժ գույքի օրենսդրական և տեսական հատկանիշները և դրանց համատեքստում վագոն-տնակը որպես անշարժ գույք դիտարկելու հնարավորությունը:

Գիտական խմբակի անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ի­րավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Վ. Մարգարյանը ներ­կա­յա­ցրեց «Ստեղծագործությունը որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ» խորագրով գիտական զե­կույց, որում անդրադարձավ ոլորտի ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին և առաջարկեց ներդնել ստեղծագործությունների գրանցման պարտադիր համակարգ:

 Այնուհետև գիտական խմբակի անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ի­րավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Ն. Ասրիյանը ներ­կա­յա­ցրեց «Գյուտը որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ» խորագրով գիտական զե­կույց:, որում անդրադարձավ գյուտի օրենսդրական չափորոշիչներին, դրանց արտոնագրման կարգին և օգտագործման իրավական կարգին ու սահմաններին:

Գիտական խմբակի անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ի­րավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Ռ. Մայիլյանը ներ­կա­յա­ցրեց «Աշխատանքը և ծառայությունը որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ» խորագրով գիտական զե­կույց, որտեղ անդրադարձավ այդ երկու օբյեկտների հասկացությանը և դրանց նմանություններին: Միաժամանակ ներկայացրեց տեսական գրականության մեջ ձևավորված տարանջատումները:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները հարցեր ուղղեցին քննարկվող թեմաների վերաբերյալ, որոնց զեկուցողները տվեցին սպառիչ պատասխաններ, կազմա­կերպ­վեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: