Նորություններ
ՎերադառնալՍտուգատեսն անցկացրեց կրթահամալիրի պետը
Օրը խոստանում էր լինել սովորական, սակայն հանկարծ պարզ դարձավ, որ օրակարգով հաստատված հերթական ստուգատեսն այսօր անցկացնելու է Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը։ Անձնակազմի պատրաստվածության վերաբերյալ զեկուցեց ծառայության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Խաչատրյանը։ Այնուհետև Մ. Բաբայանը կրթահամալիրի ծառայության գծով պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Գալոյանի ուղեկցությամբ ստուգեց անձնակազմի ներկայությունը, արտաքին տեսքը, համազգեստով հագեցվածությունը, ինչպես նաև դրա կրման կարգի համապատասխանությունը։
Ստուգատեսի ընթացքում թերություններ չհայտնաբերվեցին, և կրթահամալիրի պետը կազմակերպած պատշաճ աշխատանքների համար իր գոհունակությունն արտահայտեց ծառայության բաժնին և տեղեկացրեց, որ իր մասնակցությամբ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ հորդորելով ապագայում ևս դրսևորել պատրաստվածության նման բարձր մակարդակ։