Նորություններ

Վերադառնալ
15.02.2019

Տեսական գիտելիքներն ամրապնդելու ճանապարհին

Տեսական գիտելիքներն ամրապնդելու ճանապարհին

2019թ. փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության և հեռակա ուսուցման ֆակուլտետների` ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:

Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ.Մարանդյանը, ամբիոնի պետեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը: Այնուհետև ոստիկանության փոխգնդապետ Ռ.Մարանդյանը ներկայացրեց սովորողների բաշխումն ըստ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների (պրակտիկայի անցկացման վայրերի), ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանը` պրակտիկայի ղեկավարներ նշանակելու մասին:

Ամբիոնի պետերն ըստ ոլորտների ներկայացրին պրակտիկայի ծրագրերը, ամփոփման ու պաշտպանության կարգը, պարզաբանեցին սովորողներին հետաքրքրող հարցերը:

Հրահանգավորման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ պրակտիկայի ղեկավարներին և ակադեմիայի ղեկավարությանը ցուցումներ տվեց:  

Սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: