Նորություններ

Վերադառնալ
15.03.2019

Ուսանողակենտրոն քաղաքականությունը շարունակվում է

Ուսանողակենտրոն քաղաքականությունը շարունակվում է

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ 2019թ. մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի հանդիպումը կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 1-3-րդ կուրսերի սովորողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Գալոյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ինչպես նաև՝ կրթահամալիրի սպայական կազմի ներկայացուցիչները:

 Օրակարգում ուսումնական գործընթացի և կարգապահության ամրապնդման վերաբերյալ հարցերն էին:  Կարևորելով ուսումնական պարապմունքների արդյունավետության բարձրացումը՝ կրթահամալիրի պետը ներկայացրեց ուսանողակենտրոն քաղաքականության շրջանակներում իրականացված աշխատանքները, ընդունված իրավական փաստաթղթերը,  որոնք միտված են բուհի կառավարմանը սովորողների ներգրավվածության, ուսումնական գործընթացում նրանց դերակատարության բարձրացմանը: 

Արձանագրելով ընթացիկ առաջադիմության և գերազանցիկների քանակի առաջընթաց՝ կրթահամալիրի պետը  հորդորեց չբավարարվել առկա ձեռքբերումներով: Կրթահամալիրի պետը վերահաստատեց ուսումնական գործըն­թացի շարունակական բարելավման համար բոլոր սովորողների կարծիքը հաշվի առնելու պատրաստակա­մու­թ­յունը: Հանդիպման ավարտին ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը պատասխանեց սովորողների հարցերին: