Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեցին կրթահամալիրի խորհրդի և գիտական խորհրդի նիստերը
2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ երկու կարևոր նիստ:
Առաջինը 2019 թվականի ընթացքում իրականացված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի երկրորդ նիստն էր, երկրորդը՝ կրթահամալիրի գիտական խորհրդի երրորդ նիստը:
Կրթահամալիրի խորհրդի երկրորդ նիստի օրակարգում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վճարովի ուսուցման սովորողների 2018-2019թթ. ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցման հարցն էր:
Այս հարցի վերաբերյալ զեկույցով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Ռ. Մարանդյանը:
Խորհրդի նիստի ավարտին Կրթահամալիրի խորհուրդը ներկայացավ զեկույցով՝ քննարկելով սովորողների ներկայացրած 17 դիմում, որից բավարարեց 14-ը:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց Կրթահամալիրի գիտական խորհրդի այս տարվա ընթացքում իրականացվող երրորդ նիստով: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել «Կուրսային աշխատանքի պատրաստման և պաշտպանության կարգը», թույլատրել այլ բուհից ՀՀ ոստիկանության կրթահամալիր մեկ սովորողի տեղափոխությունը, դիմել ՀՀ ոստիկանության պետին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մեկ նախկին սովորողի հեռակա ուսուցման ֆակուլտետում վերականգնելու միջնորդությամբ: