Նորություններ

Վերադառնալ
17.12.2018

Հիշարժան այցելություն

Հիշարժան այցելություն

2018 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի հրավերով կրթահամալիր էին եկել Հայաստանի օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոնի սաները՝ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության ՀՕՖ-ում անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Բաբայանի, ավագ տեսուչ, ոստիկանության մայոր  Հ.Ալեքսանյանի և ավագ դաստիարակ Ն.Վարդանյանի ուղեկցությամբ: Նրանց դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ  Տ.Եսայանը, նշված ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Սեմերջյանը, ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Սահակյանը, դասախոս, ոստիկանության մայոր  Լ.Սարդարյանը և ակադեմիայի առկա ուսուցման 3-րդ, 4-րդ կուրսերի սովորողներ:

 Ողջունելով աշակերտներին՝ Տ.Եսայանը հույս հայտնեց, որ այս այցելությունը նրանց համար կլինի ոչ միայն հետաքրքիր, այլև ուսանելի:

Երեխաները ծաղիկներ խոնարհեցին զոհված ոստիկանների հուշակոթողին, այցելեցին կրթահամալիրի մարզասրահ և ակումբ: Եղան սակրավորային պատրաստության և կրիմինալիստիկայի լսարաններում: Այցելեցին նաև ՀՀ ոստիկանության պատմության թանգարան, թանգարանի առաջատար մասնագետ Դ.Հովսեփյանը նրանց ծանոթացրեց ոստիկանության և կրթահամալիրի պատմությունը: Շրջելով տարածքում՝ շատ տպավորվեցին Ե.Չարենցի, Պ.Սևակի, ինչպես նաև կոմպոզիտոր Ա.Հեքիմյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողներով։

Այցելության ավարտին ոստիկանները պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին, ներկայացրին ՀՀ ոստիկանության կրթահամալիր ընդունվելու կարգն ու պայմանները՝ հույս հայտնելով, որ ապագայում նրանց մի մասը կհամալրի կրթօջախի սովորողների շարքերը և կդառնա իր կոչմանն արժանի ոստիկան:

 Այցի վերջում մոմավառություն կատարվեց Սբ. Վարդանի մատուռում, որից հետո երեխաները հեռացան կրթահամալիրից՝ իրենց հետ տանելով լավ տպավորություններ և հիշողություններ: