Նորություններ

Վերադառնալ
15.02.2018

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի երկրորդ նիստը

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի երկրորդ նիստը

2018 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի երկրորդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակի տրամադրումը վերանայելու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի չորս նախկին սովորողներին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում համապատասխան կուրսերում վերականգնելու հարցերը, հաստատվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման առաջին կուրսի երկրորդ կիսամյակում Ռուսաց լեզու, Փիլիսոփայություն, Տնտեսագիտություն և Հատուկ տակտիկական պատրաստականություն առարկաներից ընթացիկ ստուգման ձևերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2018 թվականի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բենչմարքինգի (համեմատական վերլուծություն) ուղեցույցը: