Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը
Կրթահամալիրի պետական հավատարմագրման գործընթացի կազմակերպման որոշակի հարցերի քննարկման, գործընկերային փոխհամագործակցության զարգացման և ամրապնդման հեռանկարները քննարկելու նպատակով կրթահամալիրը հյուրընկալել էր կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի ղեկավար անձնակազմը, ինքնավերլուծություն իրականացնող խումբը և կրթության որակի ապահովման բաժանմունքի աշխատակիցները: Հերթական անգամ ՈԱԱԿ տնօրենի կրթահամալիր այցելելը կարևորելով՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանն ընդգծեց.
- Կրթության որակի ապահովման գործընթացը բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մենք ինքնավերլուծության փուլում ենք, հավատարմագրման տասը չափանիշների վերլուծությունից հետո տեսանելի կլինեն մեր ուժեղ և թույլ կողմերը: Այս գործընթացը կրթահամալիրին հնարավորություն կտա ինքնաճանաչման և բարելավման գործողությունները մեկտեղելու ու արագ, արդյունավետ կառավարում իրականացնելու: Կրթության որակի ապահովման գործընթացը մեզանում կարևորվել և կարևորվում է, քանի որ մենք բուհը տանելու ենք մշտական բարելավման ճանապարհով:
Ռ. Թոփչյանը հավատարմագրման գործընթացի որոշակի փուլերի անդրադարձ կատարեց և մատնանշեց որակի մշակույթի աստիճանական տարածման որոշ ձևաչափեր։
-Կարևոր է, որ կրթահամալիրի անձնակազմը ժամանակ առ ժամանակ մասնակցի ինքնավերլուծության գործընթացներին և որակի ապահովման այն միջոցառումներին, որոնք կտանեն ուսուցման և կառավարման զարգացմանը: Արդյունավետ կառավարումն այսօր բուհական համակարգում կարևորագույն բաղադրիչ է:
Այնուհետև բուռն քննարկում ծավալվեց, կրթության որակի կազմակերպման հետագա փուլերի վերաբերյալ որոշ խնդիրներ ներկայացվեցին, որոնց Ռ. Թոփչյանը սիրով պատասխանեց: