Նորություններ
Վերադառնալ«Դասավանդման առանաձնահատկությունները ոստիկանական ուսումնական հաստատությունում»
2019 թվականի մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց վարպետության դաս «Դասավանդման առանաձնահատկությունները ոստիկանական ուսումնական հաստատությունում» թեմայով: Այն ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը:
Նա անդրադարձավ ոստիկանական ուսումնական հաստատությունում դասավանդման առանձնահատկությունների յուրահատուկ առանցքը կազմող իրավաբանական գիտելիքներին և մանակավարժական շփմամբ պայմանավորված` բարյացակամ դաստիարակությանը: Բանախոսը նշեց, որ դասավանդման առանձնահատկություններն առավել տեսանելի են դասավանդման ոճերում: Այնուհետև ներկայացրեց ավտորիտար, դեմոկրատական, լիբերալ ոճերով դասավանդման արդիականությունը, բովանդակությունը և նպատակը:
Ամփոփելով թեման՝ Ա. Սաֆարյանն ընդգծեց, որ ոստիկանական կադրերի պատրաստման գործընթացը հաջողելու համար նպատակահարմար է համադրել ավտորիտար և լիբերալ ոճերի առանձին տարրերը՝ դեմոկրատական ոճի գերակայությամբ: