Նորություններ

Վերադառնալ
17.05.2019

Ուսումնական պարապմունքն անցկացրեց ոստիկանության պետի տեղակալը

Ուսումնական պարապմունքն անցկացրեց ոստիկանության պետի տեղակալը

Այս օրն առանձնահատուկ էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանության քրեական հետախուզության, անչափահասների, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով օպերատիվ ծառայողների համար։ Դասախոսը ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանն էր։

«Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում նա ներկայացրեց «Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները» թեմայով դասախոսությունը։