Նորություններ
ՎերադառնալՆերկայացվեց կրթահամալիրի հավատարմագրման ևս երկու չափանիշների ինքնավերլուծությունը
2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի աշխատակիցների հետ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում Բուհի հավատարմագրման նշանակությունը, գործընթացն ու չափանիշները թեմայով հերթական հանդիպումը: Այս անգամ ներկայացվեցին ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 959-Ն որոշմամբ հաստատված ենթակառուցվածքային հավատարմագրման 5-րդ (պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը) և 6-րդ (հետազոտությունը և զարգացումը) չափանիշները: Հանդիպման բանախոսներն էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կ.Կիրակոսյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա. Մնացականյանը։ Նրանք ներկայացրին նշված չափանիշների ինքնավերլուծության հիմքերը և բաղկացուցիչ չափորոշիչների ինքնավերլուծության էությունն ու բովանդակությունը: