Նորություններ

Վերադառնալ
20.06.2019

Ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

Ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

2019 թվականի հունիսի 17-ին մեկնարկեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:

Ամփոփիչ ատեստավորման ընթացքում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման շրջանավարտները քննություններ կհանձնեն «ՀՀ քրեական իրավունք» և «ՀՀ քրեական դատավարության իրավունք» առարկաներից, իսկ անվճար ուսուցման և հեռակա ուսուցման շրջանավարտները՝ նաև «ՀՀ վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն» առարկայից:

Ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հուլիսի 4-ը, որի ընթացքում կիրականացվի նաև նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների վերաատեստավորումը: