Նորություններ

Վերադառնալ
19.09.2019

Ոստիկանության պետի տեղակալը հանդիպեց քոլեջի անձնակազմի և սովորողների հետ

Ոստիկանության պետի տեղակալը հանդիպեց քոլեջի անձնակազմի և սովորողների հետ

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ.Քոչարյանի հանդիպումը կրթահամալիրի ղեկավարության, պրոֆեսո­րադասախոսական անձնակազմի և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի սովորողների հետ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալը շնորհավորեց սովորողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այնուհետև անդրադարձավ և շատ կարևորեց միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության-սպա» որակավորման պետական կրթական նոր չափորոշչի դերը՝ որի համաձայն քոլեջի շրջանավարտները կարող են իրականացնել հետաքննիչի, պարեկային տեսուչի, համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության կանխարգելման տեսուչի գործառույթները: Փոխոստիկանապետը հորդորեց սովորողներին լինել աչալուրջ և մեծ պատասխանատվությամբ մոտենալ ուսմանն ու ծառայությանը, քանի որ նրանք առաջինն են ստանձնել այս ծրագիրը կյանքի կոչելու պատվաբեր և միևնույն ժամանակ բարդ առաքելությունը: Իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմին հանձնարարեց, տրամադրված բոլոր ռեսուրսներն օգտագործելով, պատրաստել որակյալ, բանիմաց և գործնական հմտություններով զինված կադրեր: