Նորություններ

Վերադառնալ
19.12.2018

Համագործակցության հեռանկարներ

Համագործակցության հեռանկարներ

2018թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Պատվիակության կազմում էին ԺՀՄԻԳ Մարդու իրավունքների վարչության պետի տեղակալ Ջենիֆեր Քրոֆթը և ծրագրի ղեկավարի օգնական Մարգարիտա Ժեսկոն:

Պատվիրակության  հետ կայացավ հանդիպում, որին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ մասնակցում էին կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ  Գ. Գրիգորյանը, ինչպես նաև ոստիկանության փոխգնդապետեր Գ. Դավթյանը, Ռ. Մարանդյանը, Ա. Բաբախանյանը:

Կողմերը քննարկեցին հավաքների անցկացման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոստիկանության ծառաղողների հմտությունների և գիտելիքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներով կրթահամալիրի ուսումնական ծրագրերում համապատասխան առարկաների առկայության, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ի կողմից 2019թ.  ընթացքում   երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցերը:

Հանդիպման ավարտին հյուրերը կրթահամալիրին տրամադրեցին «Հավաքների ընթացքում ոստիկանության աշխատանքի իրականացման շրջանակում մարդու իրավունքների պաշտպանութհունը» ձեռնարկը անգլերենով՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում նշված ձեռնարկը կարող է թարգմանվել հայերեն և տրամադրել կրթահամալիրին ուսումնական գործընթացում կիրառելու նպատակով:

Մ. Բաբայանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: