Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց գիտական խմբակի հերթական նիստը
2019 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2018-2019 ուստարվա հինգերորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի անձնակազմը և գիտական աշխատանքների բաժնի ներկայացուցիչը։
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ Իրավունքի դերը անցումային հասարակությունում:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Ս. Մկրտչյանը: Նա լուսաբանեց իրավունքի արժեքը և դրա դերը անցումային հասարակությունում, դրանց դրսևորման և իրացման, հասարակության նորմատիվ կարգավորման համակարգում սոցիալական այլ կարգավորիչների հետ իրավունքի փոխազդեցության առանձնահատկությունները:
Գիտական նյութի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում։