Նորություններ

Վերադառնալ
20.11.2018

Դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունք «Դասախոսության համար շնորհանդես կազմելու մեթոդական խորհրդատվություն» թեմայով

Դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունք «Դասախոսության համար շնորհանդես կազմելու մեթոդական խորհրդատվություն» թեմայով

2018 թվականի նոյեմբերի 20-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված հերթական մասնագիտական պարապմունքը: Պարապմունքին ներկա էին ուսումնական ստորաբաժանումների ղեկավար կազմը, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ծառայողները, ինչպես նաև ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողները: 

Մասնագիտական պարապմունքի թեման էր «Դասախոսության համար շնորհանդես կազմելու մեթոդական խորհրդատվություն», որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը:

Բանախոսն ընդգծեց դասախոսության ընթացքում շնորհանդեսի օգտագործման նշանակությունն ինչպես դասախոսի, այնպես էլ սովորողների համար, առանձնացրեց շնորհանդես կազմելու մեթոդական խորհուրդները, ներկայացրեց կառուցվածքը, ինչպես նաև մատնանշեց այն հիմնական տիպային սխալները, որոնք դասախոսություն անցկացնելու ընթացքում հանդիպում են շնորհանդեսի օգտագործմամբ: