Նորություններ
Վերադառնալ«Դասավանդման մշակույթ և դասավանդման ոճ» թեմայով մասնագիտական պարապմունք
Վաղուց հայտնին իմանալը, նորը տեսնելը և դրանք գնահատելը հենց դասավանդման մշակույթի անվիճելի բաղադրատարրերն են:
2018թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացվեց մասնագիտական պարապմունք «Դասավանդման նշակույթ և դասավանդման ոճ» թեմայով, որը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մանուկյանը:
Մասնագիտական պարապմունքին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Թեմայի շրջանակներում բանախոսն անդրադարձավ դասավանդման մշակույթին, մշակույթի բաղադրիչներին և մակարդակներին: Անձնակազմի ուշադրությունը հրավիրվեց դասավանդման տակտի հատկանիշներին և կարևորվեց դասավանդման էթիկայի դերը դասավանդման և ընդհանրապես կրթական գործընթացներում: Ներկայացվեցին նաև դասավանդողների ոճերին ու տեսակները:
Բանախոսի ելույթից հետո տեղի ունեցավ քննարկում: