Նորություններ
Վերադառնալ«Դեպքի վայրի զննության արդյունքների ամրագրման առանձնահատկությունները»
2018 թվականի դեկտեմբերի 19-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի 2018-2019 ուսումնական տարվա երրորդ նիստը՝ գիտական զեկույցի ձևաչափով:
Գիտական խմբակի նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոսական կազմը, գիտական խմբակի անդամները, կրթահամալիրի գիտական բաժնի ներկայացուցիչը:
Գիտական խմբակի անդամները հանդես եկան զեկույցներով՝ «Դեպքի վայրի զննության արդյունքների ամրագրման առանձնահատկությունները» թեմայով: Զեկուցման ընթացքում սովորողներն անդրադարձան իրենց թեմաների առավել հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, պարզաբանեցին դեպքի վայրում իրականացվող աշխատանքների առանձնահատկություններն ըստ փուլերի, դրան զուգահեռ՝ իրականացվող նախնական ՕՀՄ-երի նպատակները ու դրանց արդյունքների օգտագործումը զննության խնդիրները լուծելու գործում: Յուրաքանչյուր զեկուցողին զեկույցից հետո հարցեր տրվեցին, որոնք քննարկվեցին ամբիոնի դասախոսների և գիտական խմբակի անդամների կողմից: Գիտական խմբակի նիստն անցավ աշխույժ քննարկումների մթնոլորտում:
Ելույթ ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորողները՝ հետևյալ թեմաներով.
- Մուղդուսյան Մհեր, «Դեպքի վայրի պահպանության հիմքերը և մարտավարական առանձնահատկությունները»,
- Հակոբյան Մարի, «Դեպքի վայրում իրականացվող լուսանկարահանումը, կինոնկարահանումը և տեսագրումը որպես ամրագրման միջոց»,
- Սինդոյան Մաքսիմ, «Հարցաքննության արդյունավետության բարձրացման ուղիները»,
- Խաչատրյան Հայկ, «Նախնական օպերատիվ-հետախուզական միջոցառումները դեպքի վայրի զննության զուգահեռ»: