Նորություններ

Վերադառնալ
21.09.2019

Անկախության տոնը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Անկախության տոնը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Եռագույն դրոշով զարդարված բեմահարթակ,  հայրենասիրական երգերի ու պարերի ներքո ուղեկցվող տրամադրություն։  ՀՀ անկախության 28-րդ ամյակի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում։ 

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ։

Տոնակատարության սկզբում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև երկարամյա ծառայության համար ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով խրախուսվեցին մի շարք ծառայողներ։

Միջոցառումը հագեցած էր նաև տոնական համերգով։ Կրթահամալիրի աշխատակիցներին  շնորհավորելու էին եկել «Սասուն» ազգագրական երգի-պարի, «Կարոտի կանչ» համույթները,  ՀՀ վաստակավոր արտիստներ Մկրտիչ Մկրտչյանն ու Արուս Գուլանյանը։ Տոնական համերգին մասնակցեցին նաև կրթահամալիրի ծառայողները (քոլեջի սովորողներ Անի Միդեյան, Հովիկ Հակոբյան,  ԱՀՏԱ բաժնի ակումբի կրտսեր տեսուչ, ոստիկանության սերժանտ Ասատուր Ասլանյան):

Տոնական միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը սովորողներին ու ծառայողներին շնորհավորեց անկախության տոնի առթիվ՝ մաղթելով  եռանդ ու նվիրված  ծառայություն անկախ Հայաստանին։