Նորություններ

Վերադառնալ
22.02.2019

«ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մասնագիտական կրթության առաջնահերթությունները» թեմայով կլոր սեղան-քննարկում

«ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մասնագիտական կրթության առաջնահերթությունները» թեմայով կլոր սեղան-քննարկում

2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպված «ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մասնագիտական կրթության առաջնահերթությունները» թեմայով կլոր սեղան-քննարկում: Միջոցառումը մեկնարկվեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի ողջույնի խոսքով, որում ընդգծվեց հայտագրված թեմայի արդիականությունն ու նշանակությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Նազարյանը «ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնական գործընթացի կազմակերպման միջավայրի արդյունավետությունը» զեկույցով: Զեկույցում ներկայացվեցին ուսումնառության բարելավման, ապագա ոստիկանի մոդելի ճշտգրտման և հստակեցման մի շարք խնդիրներ: Ելույթին հաջորդած թեժ քննարկման ընթացքում կրթահամալիրի պետը և պրոֆեսորադասախոսական կազմը հարցեր տվեցին զեկուցողին և  մի շարք դիտարկումներ արեցին:

«Կրեդիտային ուսուցման կազմակերպման և գործարկման առանձնահատկությունները» թեմայով հաջորդ զեկույցը ներկայացրեց կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ.Խաչատրյանը: Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձան կրթահամալիրում կրեդիտային ուսուցման անցնելու հիմնական առանձնահատկություններին և կրեդիտների հաշվարկման մեթոդաբանությանը: