Նորություններ
ՎերադառնալԲանավեճի անցկացման կանոնները գիտական խմբակի շրջանակներում
2019 թվականի մարտի 22-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2018-2019թթ. ուսումնական տարվա չորրորդ նիստը բանավեճի ձևաչափով:
Նիստին ներկա էին քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ու գիտական աշխատանքների բաժնի անձնակազմերը:
Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մարկոսյանը ներկայացրեց բանավեճի նշանակությունը՝ նշելով, որ այն նպաստում է քննադատողական մտածողությանը, թիմային աշխատանքին, հռետորական հմտությունների զարգացմանը: Այնուհետև անդրադարձավ բանավեճի անցկացման կանոններին և թեմային՝ «Քրեական օրենսգրքում մահապատժի նախատեսումը՝ այո, թե՞ ոչ»:
Բանավեճի ընթացքում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները ներկայացրին իրենց դիրքորոշումն ու բերեցին փաստարկները, հարցեր ուղղեցին միմյանց:
Բանավեճի ավարտին Մ.Մարկոսյանը շեշտադրեց բանախոսների ելույթների ուժեղ և թույլ կողմերը, պարզաբանեց փաստարկման գործընթացի որոշ կանոններ: