Նորություններ
ՎերադառնալՀայտնի են ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման ընդունելության արդյունքները
2019 թվականի օգոստոսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման դիմորդները հանձնեցին ընդունելության ստուգումները հայոց լեզվի իմացության, մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության գնահատման նպատակով։
Ընդունելության հանձնաժողովը, քննարկելով ընդունելության ստուգումների արդյունքները, որոշեց ընդհանուր մրցույթով անցած համարել 45 դիմորդի:
Արձանագրվեց հերթական առաջընթացը. այս տարի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման համար ընդունվածների քանակը 45 տոկոսով աճել է նախորդ տարի ընդունվածների քանակի համեմատ (նախորդ տարի ընդունվել էին 31-ը):
Շնորհավորում ենք բոլոր ընդունված դիմորդներին: Այսօր դուք գրանցեցիք ձեր կյանքի կարևոր հաղթանակներից մեկը և հնարավորություն ստացաք դառնալու ոստիկանական ընտանիքի անդամ: Սա մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որին արժանանում են միայն լավագույնները: