Նորություններ

Վերադառնալ
22.11.2018

Կլոր սեղան-քննարկում «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ

Կլոր սեղան-քննարկում  «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ

2018 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գիտաուսումնական գործընթացի կատարելագործման շրջանակներում տեղի ունեցավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, կրթահամալիրի և այլ բուհերի սովորողները:

Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը: Ողջունելով ներկաներին՝  նա  կարևորեց ընտրված թեմայի արդիականությունը և պատմական իրողություններին ճիշտ գնահատական տալու, բուհական համակարգում նման ձևաչափով միջոցառումների կազմակերպման և անցկացման հանգամանքները:

Միջոցառման վարման ձևաչափով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պայմանագրային հիմունքներով դասախոս Գ. Առաքելյանը: Այնուհետև հիմնահարցի թեմաներով զեկույցներ ներկայացրին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., դոցենտ Ռ. Կարապետյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ն. Վարյանը, ՀԱՊԿ-ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի մագիստրոս Ա. Այվազյանը: Միջոցառման ընթացքում հիմնահարցի իրավական ասպեկտների վերաբերյալ միջանկյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը: Զեկույցներից յուրաքանչյուրին հաջորդում էին քննարկումները: Միջոցառման ավարտին Կրթահամալիրի պետը հաջողություն մաղթեց զեկուցողներին քննարկման առարկայի հետագա հետազոտություններում: