Նորություններ

Վերադառնալ
23.04.2019

Այսուհետ կրթահամալիրի գործընկերն է նաև Եվրոպական համալսարանը

Այսուհետ կրթահամալիրի գործընկերն է նաև Եվրոպական համալսարանը

2019 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Եվրոպական համալսարանի միջև կնքվեց կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր: Հուշագրի կնքմանը ներկա էին երկու բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի և Եվրոպական համալսարանի  ռեկտոր Հ. Բիշարյանի գլխավորությամբ: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերի միջև իրավունքի ոլորտում կրթության իրականացումն ապահովող ֆակուլտետների համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կանոնակարգել դրա պայմանները և եղանակները: Անմիջապես հետո մեկնարկեց կողմերի միջև երկխոսությունը, որի ընթացքում կարևորվեց կրթության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը: Նրանք հույս հայտնեցին, որ համագործակցության նման ձևաչափը կստեղծի անհրաժեշտ պայմաններ իրավագիտության ոլորտում առավել որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Ընդգծվեց, որ կողմերն առաջնորդվելու են համագործակցությունը զարգացնելու ցանկությամբ: