Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց հերթական մասնագիտական պարապմունքը
2019 թվականի մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց մանկավարժական հմտությունների զարգացմանն ուղղված հերթական մասնագիտական պարապմունքը՝ «Գործնական խաղերի պատրաստման և անցկացման մեթոդաբանություն» թեմայով:
Մասնագիտական պարապմունքին ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական ու տեսչական անձնակազմը:
Պարապմունքն անցկացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Հ. Խաչատրյանը: Բանախոսը ներկայացրեց «գործնական խաղեր» մեթոդի կիրառման արդիականությունը, կիրառման նշանակությունը, նպատակները, խնդիրները, պատրաստման և անցկացման մեթոդաբանությունը:
Հ. Խաչատրյանը կարևորեց դասավանդման գործընթացում այդ մեթոդի կիրառումը, քանի որ գործնական խաղերը սովորողների մոտ տեսությունը խորությամբ ուսումնասիրելու հետաքրքրություն են առաջացնում և թույլ են տալիս ակներև պատկերացում կազմել տեսական գիտելիքների գործնական նշանակության մասին, նպաստում են սովորողների մոտ մասնագիտական անհրաժեշտ գործնական հմտությունների և կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը, բացահայտում են ոստիկանության դերը հասարակական հարաբերություններում, հանցավորության կանխարգելման գործընթացում և այլն: