Նորություններ
ՎերադառնալԴասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունք
2018 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունք՝ «Իրավաբանական դասընթացի (մոդուլի) դասավանդման ընդհանուր մեթոդիկա» թեմայով, որին ներկա էին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության անձնակազմը, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ով ընգծեց պարապմունքի անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի կողմից նախաձեռնած նման պարապմունքները կրելու են շարունակական բնույթ, որոնք միտված են առաջավոր փորձի փոխանցմանը: Մասնագիտական պարապմունքի առաջին թեման շնորհանդեսով ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ, ի.գ.թ. Ա. Մելիքսեթյանը, ով ներկայացրեց ուսուցման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար մեթոդներ մշակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ինչպես ԲՈՒՀ-ի, այնպել էլ լսարանի առանձնահատկությունները:
Բանախոսի ելույթից հետո տեղի ունեցավ քննարկում: