Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստը
2019 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ.Քոչարյանի նախագահությամբ, որին խորհրդի անդամներից բացի մասնակցում էին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմից և կառուցվածքային ստորաբաժանումներից ներկայացուցիչներ:
Սահմանված օրակարգի համաձայն՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2018թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Եղիազարյանը, ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Սուքիասյանը և կրթահամալիրի ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչները:
2018թ. ընթացքում կատարված աշխատանքների և 2019թ. նախատեսվող միջոցառումների մասին տեղի ունեցավ քննարկում:
Ըստ օրակարգի՝ քննարկվեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2019 թվականի ծախսերի նախահաշվի նախագիծը, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ֆինանսական ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մաթևոսյանը:
Ամփոփելով 2018 թվականի ընթացքում կրթահամալիրի կատարած աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը դրանք գնահատեց «գերազանց», ապա տվեց կոնկրետ հանձնարարականներ կրթության որակի ապահովման, ուսումնառության պայմանների բարելավման, կրթահամալիրի հանրաճանաչության բարձրացմանը և մի շարք այլ ուղղություններով նոր միջոցառումներ ձեռնարկելու, իսկ ընթացքի մեջ գտնվող միջոցառումներն էլ ակտիվացնելու ուղղությամբ: