Նորություններ
ՎերադառնալԳիտական խմբակի նիստ
2019 թվականի մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2018-2019 ուստարվա երկրորդ նիստը, որն անցկացվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով: Նիստին ներկա էին քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսական կազմը և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները: Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Հաշտարարությունը և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ»:
Ինստիտուտի կարևորության վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Լուսինե Թասալյանը: Ընդգծվեց վեճերի լուծման այլընտրանքային միջոցների դերն ու նշանակությունը ներպետական իրավական համակարգում՝ շեշտադրում կատարելով ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վրա:
Այնուհետև «Հաշտարարությունը և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ փաստաբաների պալատի և հաշտարարների ԻԿԿ խորհրդի անդամ, հաշտարար Անի Աթանեսյանը:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զեկուցողներին հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմակերպվեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: