Նորություններ

Վերադառնալ
25.04.2019

Հերթական վարպետության դասը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հերթական վարպետության դասը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2019 թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց հերթական վարպետության դասը: Այս անգամ քննարկվում էր  գործնական պարապմունքի անցկացման մեթոդիկան, որի  շրջանակներում զեկույցով հանդես եկավ կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Լ. Սարդարյանը: Նա ներկայացրեց գործնական պարապմունքի էությունը, խնդիրները, կառուցվածքը, այն արդյունավետորեն անցկացնելու մեթոդիկան և դրա կազմակերպչական ու մեթոդական հիմքերը: Բանախոսը կարևորեց նաև այն հանձնարարականների կատարումը, որոնք նպաստում են դասավանդման այս տեսակի արդյունավետությանը:

Հանդիպման ավարտին ներկայացված թեմայի վերաբերյալ ծավալվեց քննարկում: