Նորություններ

Վերադառնալ
25.12.2018

«Անշարժ գույքի պաշտպանության հարցերը ոստիկանության գործառույթների լույսի ներքո» խորագրով կլոր սեղան-քննարկում

«Անշարժ գույքի պաշտպանության հարցերը ոստիկանության գործառույթների լույսի ներքո» խորագրով կլոր սեղան-քննարկում

2018 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կա­դեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղա­քացիական դատավարության ամբիոնը կազմակերպել էր «Անշարժ գույքի պաշտպանության հարցերը ոստիկանության գործառույթների լույսի ներքո» խորա­գրով կլոր սեղան-քննարկում:

Քննարկմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստի­կանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկա­նության գնդապետ Տ. Եսայանը, կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորա­դասախոսական կազմի և վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը խոսքով հանդես եկավ Մ. Բաբայանը: Նա կարևորեց սեփականության իրավունքի պաշտպանության ապահովումը հանրային իշխանության մարմինների կողմից: Կրթահամալիրի պետն ընդգծեց ոլորտում ոստիկանության դերակատարումը՝ նախանշելով, որ «Ոստիկանության մասին»  ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը: Մ. Բաբայանը հույս հայտնեց, որ միջոցառումը հնարավորություն կտա վեր հանել ոլորտում առկա խնդիրները և նպաստել օրենսդրական հետագա զարգացումներին: Հիմնահարցն առնչվող զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ավագ իրավախորհրդատու, ոստիկանության ավագ-լեյտենանտ Ալեքսանդր Կոչուբաևը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարտա Մելիքսեթյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի ՈԶՏՊ ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Դավիթ Օհանյանը: Բանախոսները ներկայացրին անշարժ գույքի տարածք ապօրինի ներխուժման կանխման կամ վերացման օրենսդրական կարգավորումների առանձնահատկությունները, գործնականում առաջացող առավել տիպային իրավիճակները և խնդիրները, վերլուծվեց ոլորտում ձևավորված դատական պրակտիկան: Զեկույցները ներկայացնելուց հետո նիստի մասնակիցները  հարցեր ուղղեցին զե­կու­ցողներին, որոնց տրվեցին պատասխաններ, կազմակերպվեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: