Նորություններ

Վերադառնալ
26.04.2019

Կրթահամալիրի սովորողների ճանաչողական այցը թիվ 195 ավագ դպրոց

Կրթահամալիրի սովորողների ճանաչողական այցը թիվ 195 ավագ դպրոց

Ուսանողական խորհրդի կազմակերպվող միջոցառումների առանցքային ծրագրերից են նաև սովորողների ճանաչողական այցերը միջնակարգ և ավագ հանրակրթական հաստատություններ:

2019 թվականի ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամներն այցելեցին Երևան քաղաքի թիվ 195 ավագ դպրոց, որի նպատակն էր ներակայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Այցելուների կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ Հակոբ Պողոսյանը, Արմեն Մկրտչյանը, Անահիտ Հակոբյանը և Հայարփի Գևորգյանը: Նրանք դպրոցականներին  ներկայացրին կրթահամալիրում գործող եռաստիճան կրթական համակարգը, իրավաբանական կլինիկան և առկա անվճար ու վճարովի ուսուցման առավելությունները:

Հանդիպման ավարտին ուսանողական խորհրդի անդամները պատասխանեցին դպրոցականներին հետաքրքրող բոլոր հարցերին: