Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի սովորողների զեկույցները գիտական խմբակի ընթացքում
2019 թվականի ապրիլի 26-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության, քրեական դատավարության, ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոններին կից գիտական խմբակների համատեղ նիստը՝ գիտական զեկույցների ներկայացման ձևաչափով:
Նիստին ներկա էր նշված ամբիոնների և գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը:
Գիտական զեկույցներով հանդես եկան ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Վարդանուշ Մակարյանը «Հասարակության գնահատականը ոստիկանության գործունեության վերաբերյալ» թեմայով, իսկ նույն կուրսի սովորող Սերգեյ Բադալյանը ներկայացրեց «Արտաքին դիտումը ՕՀՄ-ների համակարգում. իրավական և տեսական ասպեկտները»:
Գիտական զեկույցներից հետո գիտական խմբակների անդամների միջև ծավալվեց քննարկում: Հետաքրքիր էին նաև գիտական խմբակների ղեկավարների ու դասախոսների մեկնաբանությունները քննարկվող թեմաների շուրջ: