Վերադառնալ
26.11.2019

Այս անգամ հանդիպումը Գեղանիստում էր

 Այս անգամ հանդիպումը Գեղանիստում էր

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վարկանիշի բարձրացման 2019 թվականի երկրորդ կիսամյակի միջոցառումների պլանի 34-րդ կետի համաձայն՝ սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա. Մնացականյանը և բաժնի ներկայացուցիչներն Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի ավագ դասարանցիների հետ անցկացրին «ՀՀ ոստիկիանության կրթահամալիրում սովորելու առավելությունները և ՀՀ ոստիկանության ու հասարակության համագործակցության եզրերը» թեմայով դասախոսություն-քննարկումներ:

Ա. Մնացականյանը ներկայացրեց Կրթահամալիրի կառուցվածքային առանձնահատկությունները, ընդունելության կարգը և սովորելու առավելությունները, ինչպես նաև ոստիկանության և հասարակության համագործակցությունը հանցագործությունների կանխման և բացահայտման ընթացքում, անչափահասների հանցավորության հիմնական պատճառները և դրանց կանխման առանձնահատկությունները:

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի մանկավարժական անձնակազմի ներկայացուցիչները։