Նորություններ

Վերադառնալ
28.03.2019

Վարպետության դասերի շրջանակներում դասախոսությունները շարունակվում են

Վարպետության դասերի շրջանակներում դասախոսությունները շարունակվում են

2019 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի պետի պարտականությունները կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը կրթահամալիրի անձնակազմի համար կազմակերպվող վարպետության դասեր միջոցառման շրջանակներում անցկացրեց «Վերապատրաստման և որակավորման բարձրացման կուրսերում դասավանդման մեթոդիկան» թեմայով դասախոսություն-շնորհանդես:

Դասախոսությունը նվիրված էր դասընթացների կազմակերպման ու անցկացման մեթոդական հիմնախնդիրներին:

Դասախոսության ավարտին թեմայի վերաբերյալ հնչեցին հարցեր և ծավալվեցին քննարկում։