Նորություններ
ՎերադառնալՈւսումնական գործընթացի բարելավմանն ուղղված հանդիպում մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողների հետ
Ուսումնական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով արդեն իսկ ավանդույթ է դարձել կրթահամալիրի ղեկավարի հանդիպումը սովորողների հետ: Նման մի հանդիպում էլ տեղի ունեցավ 2019 թ. փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի և կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի սովորողների միջև: Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը, մագիստրատուրայի բաժանմունքի պետը և տեսչական կազմը: Օրակարգում ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերն էին: Կրթահամալիրի պետն իր խոսքում նշեց, որ ուսումնական գործընթացի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում կարևորում է հատկապես մագիստրոսների կարծիքը, քանի որ վերջիններս աշխատանքային փորձ ունեն և կարող են իրենց առաջարկություններով նպաստել ուսումնական գործընթացում ուսուցման նոր մեթոդների ներդրմանը: Ելույթներ ունեցան ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը: Հանդիպման ավարտին ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը պատասխանեց սովորողների հարցերին: