Նորություններ

Վերադառնալ
01.04.2019

Անկացվեց գիտական խմբակի հերթական նիստը

Անկացվեց գիտական խմբակի հերթական նիստը

2019 թվականի մարտի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2018-2019 ուստարվա չորրորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը և կրթահամալիրի ծառայության բաժնի հերթապահ ծառայության ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մ. Մարկոսյանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր «ՀՀ Նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը»:

Նշված թե­մայով գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի սովորողներ Ս. Բադալյանը, Ա. Հակոբյանը և Ս. Մկրտչյանը: Նրանք լու­սա­բա­նեցին ՀՀ Նախագահի ինստիտուտի պատմական զարգացման փուլերը, արտաքին հարաբերությունների ոլորտում պետության ղեկավարի լիազորությունները, անդրադարձան Նախագահի անձեռնմխելիության սահմանադրաիրավական հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Գիտական խմբակի նիստն ավարտվեց հարցուպատասխանով։