Նորություններ
ՎերադառնալՏեղի ունեցավ կրթահամալիրի գիտական խորհրդի չորրորդ նիստը
2019թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի չորրորդ նիստը:
Նախքան նիստի մեկնարկը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը պաշտոնային առաջխաղացման առթիվ շնորհավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Մալաքյանին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Լալա Գրիգորյանին, կրթահամալիրի քոլեջի ոստիկանության տակտիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Արմեն Ավակիմովին, տնտեսական բաժնի հանդերձանքի, սպառազինության և հատուկ միջոցների ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գոհար Հարությունյանին:
Շնորհավորանքներին հաջորդեց նիստի օրակարգի հարցերի քննարկումը, որի արդյունքներով գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում փոփոխությունները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտահետազոտական ոլորտի ուղենիշերը և զարգացման տեսլականը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման կանոնակարգը: