Նորություններ
Վերադառնալ«Համայնքային խորհուրդները որպես ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ինստիտուցիոնալ երաշխիք» խորագրով կլոր սեղան-քննարկում
2018 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի կողմից կազմակերպվել էր «Համայնքային խորհուրդները որպես ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ինստիտուցիոնալ երաշխիք» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, մագիստրատուրայի սովորողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային առանձին բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքի պետերը:
Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանն իր զեկույցում անդրադարձավ համայնքային խորհուրդների ձևավորման և աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրներին:
Ամփոփելով քննարկվող ոլորտում ոստիկանության գործունեությունը` ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Գ. Խաչատրյանն իր ելույթում նշեց համայնքային խորհուրդների կազմում քաղաքացիներին ներգրավելու և դրանց աշխատանքները կազմակերպելու առաձնահատկությունները:
Հանդիպումը շարունակվեց մասնակիցների մտքերի փոխանակմամբ, որի ընթացքում մատնանշվեց ոլորտի միջազգային փորձը, կատարվեց համեմատական վերլուծություն, ուղենշվեցին առանցքային հիմնախնդիրները և հնչեցին դրանց լուծմանը միտված առաջարկություններ: